Աշխարհ

15.09.2021 20:40


Թուրքիայում նորից անտառային հրդեհ է սկսվել

Թուրքիայում նորից անտառային հրդեհ է սկսվել

Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև ընկած անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել։

Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառն այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։

Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում իրականացված ռազմական օպերացիայի ընթացքում շրջանը ռմբակոծվել է շուրջ 20 րոպե, ինչի հետևանքով էլ անտառն սկսել է այրվել։ Նշվում է, որ հրդեհը վերահսկողության տակ առնելու համար որևէ միջամտություն չի արվում։

Նշենք, որ օգոստոսին Հոզաթի և Օվաջըքի շրջանների միջանկյալ գոտում անվտանգության ուժերի և «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով բռնկված անտառային հրդեհը մարելու համար ևս երկար ժամանակ աշխատանքներ չէին իրականացվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը