Աշխարհ

15.09.2021 12:06


Վրաստանում կորոնավիրուսից 60 մարդ է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 60 մարդ է մահացել

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 515 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 829 մարդ, մահացել է 60 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 587 551, այստեղից ապաքինվել է 551 780 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 347:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 207 փորձարկում, այդ թվում 19 341-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 866-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.81% է, վերջին 14 օրվանը՝ 7,61%, վերջին 7 օրվանը՝ 7.32%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 561 228 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 24 941 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 76 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 785 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 318 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը