Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանցիները 2 կրակահերթ են արձակել
Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, որոնք գյուղի ուղղությամբ չեն կոնկրետ արձակվել, այդքանով ամեն բան ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
Թե օրվա կոնկրետ որ հատվածներում է ադրբեջանական կողմը խախտել հրադադարն ու կրակահերթեր արձակել, Պողոսյանը չի հստակեցրել՝ զերծ մնալով մեկնաբանությունից։
Հարցին՝ արդյո՞ք Թաղավարդի հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր, Պողոսյանը հայտենլ է՝ խաղաղապահները կոնկրետ գյուղից բավական հեռու են գտնվում։
«Ռուս խաղաղապահները կոնկրետ Թաղավարդից բավական հեռու են գտնվում, բայց այդ շրջանում, ընդհանուր առմամբ, կան ուժեր»,-հայտնել է Պողոսյանը։