Լրահոս

14.09.2021 20:22


Ողբերգական դեպք Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողի կախված դին

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ծառայողի կախված դին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում կախված դին հայտնաբերվել է տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:

Քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը