Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է յուրացնել մեր ժառանգությունը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը.
«44-օրյա պատերազմի արդյունում և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրով արձանագրված անգնահատելի մարդկային զոհերի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մեր հայրենիքի մի հատվածի կողքին ունեցանք նաև աներևակայելի մշակութային և հոգևոր կորուստներ, որոնք Արցախի հողի նկատմամբ մեր սեփականության անառարկելի վկայություններն էին, մեր ինքնության վավերագրերը ու այդ հողի նկատմամբ մեր անկասելի իրավունքները:
Այն, որ քոչվոր թուրքական ցեղերն ու նրանց շառավիղները իրենց ինքնությունը կառուցել են քաղաքակրթությունների ոչնչացման, յուրացման, նրանց իրական տերերին ֆիզիկական բնաջնջման կամ չեզոքացման ձեռագրով ու մեթոդաբանությամբ, լրացուցիչ ապացուցման կարիք չունի: Այն, որ մենք պարտվել ենք և պարտվում ենք նաև ինֆորմացիոն դաշտում, նույնպես նորություն չէ: Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան, ինչպես նաև նրանց «գիտական» միտքը տարիներ շարունակ զբաղված է եղել գիտական զեղծարարությամբ և շարունակում է յուրացնել մեր ժառանգությունը՝ փորձելով Արցախի ադրբեջանական պատկանելիության հիմքեր ստեղծել»:

Ամբողջական ելույթը՝ yerevan.today-ի տեսանյութով: