Լրահոս

14.09.2021 17:36


Վարանդայի շրջանում որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Վարանդայի շրջանում որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 14-ին շարունակել է Վարանդայի շրջանում:Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն։

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-նշում են ԱԻՊԾ-ից:

Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1666 աճյուն:

Այս խորագրի վերջին նյութերը