Լրահոս

14.09.2021 17:32


Հովսեփ Բեդևյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Հովսեփ Բեդևյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, քվեաթերթիկներից մեկը անվավեր է ճանաչվել։ 80 պատգամավոր կողմ է քվեարկել Հովսեփ Բեդևյանի թեկնածության օգտին։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։

Այս խորագրի վերջին նյութերը