Զանգերի հնարավորություն, տեսախցիկ և շատ ավելին. Xiaomi-ն սմարթֆոնի գործառույթներով համալրված խելացի ակնոց է ներկայացրել (տեսանյութ)
Չինական Xiaomi տեխնոլագիական ընկերությունը ներկայացրել է իր խելացի ակնոցը, որը համալրված է ժամանակակից սմարթֆոններին բնորոշ մի շարք գործառույթներով:
Ինչպես ասվում է տեխնոլոգիական հսկայի յութուբյան ալիքում հեռարձակված շնորհանդեսի տեսանյութում, նորագույն ակնոցը համալրված է զանգերի, ծանուցումները նայելու, նավիգացիոն գործառույթներով և տեսախցիկով: Բացի այդ, գաջեթը հավելյալ իրականության տեխնոլոգիայի միջոցով կկարողանա տեքստեր թարգմանել օտար լեզուներից:
Նորարար ակնոցը համալրված է MicroLED էկրանով, որի չափսերը «բրնձի հատիկից էլ փոքր են»: Էկրանի անկյունագիծը կազմում է 0.13 դյույմ կամ 3.3 մմ: Սակայն բարձրտեխնոլոգիական լինզաների շնորհիվ աչքի առաջ առավել ընդարձակ հեռանկար է բացվում:
Ընկերության հրապարակած տեսանյութում չի նշվում նորույթը շուկա հանելու մտադրության կամ հնարավոր գնի մասին:

Աղբյուրը՝ tert.am