Լրահոս

18.04.2009 15:36


Րաֆֆի Քուրթոշյան. «Թուրքիան ուզում է մեզ ծուղակը գցել»

-Թուրքիայում ընդհանրապես սահմանի բացման երեք նախապայման են առջարկում, բայց ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները խոսում են միայն երկուսի մասին,-«Հայելի» ակումբում ասել է  Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող կազմակերպության գիտաշխատող, թուրքագետ Րաֆֆի Քուրթոշյանը՝  շեշտելով, որ Թուրքիան լավ գիտի, թե  Հայաստանը Ղարաբաղի հարցում զիջումների չի գնա, իսկ ցեղասպանության հարցը, եթե Հայաստանում չարծարծեն, ապա սփյուռքը չի լռի, իսկ այ երրորդ՝ Կարսի պայմանագրի ընդունումн ուղղակի ծուղակ է։

- Եթե ճանաչենք, վերջ Կարսը և Սուրմալու քաղաքները հանձնում ենք, հետն էլ կորցրինք Արևմտյան Հայաստանը, իսկ եթե չճանաչենք, ապա Թուրքիան դա մատի փաթաթան կանի ու ամեն տեղ կասի, որ հայերը չեն ուզում,-ասել է նա։ Իսկ այն հարցին թե ի՞նչ ելք է տեսնում նա՝ Րաֆֆի Քուրթոշյանը պատասխանեց, որ մենք պետք է հակակշիռ նախապայմաններ դնենք և «եթե Կարսի պայմանագիր են ուզում ճանաչենք, մենք չենք կարող ոչ ասել, բայց մենք այդ նույն ժամանակ  ստորագրել ենք նաև Սևր, Լոզան և մի շարք այլ պայմանագրեր, մենք էլ պահանջենք, որ հանձնաժողովով դնենք,  քննարկենք, ի մի գանք, եթե Թուրքիան ասում է ոչ, ինքն է  ընկնում իր  ծուղակի մեջ»։

 

Այս խորագրի վերջին նյութերը