Լրահոս

14.09.2021 14:05


Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կատարվել է 117 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12366 քաղաքացու հետազոտություն, որից 1093-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Այս խորագրի վերջին նյութերը