«Ադրբեջանցիները հայկական մեքենաներին առայժմ ձեռք չեն տալիս, ասում են՝ քշե՛ք, ստուց ռա՛դ եղեք.․․ լավ բան չի սպասվում»․ Գորիսի փոխհամայնքապետ
«Երեկ ինչ կատարվում էր, նույնն այսօր է շարունակվում․․․»,-168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետին և Որոտանի նշված հատվածում ադրբեջանցիների գործողություններին։
«Նույն իրավիճակն է, նոր տեղեկություն չունեմ։ Ադրբեջանցիները նույն ձև ստուգում են Իրանից եկող ավտոմեքենաները, ավտոբուսները, մի խոսքով՝ իրանական պետհամարանիշերով ցանկացած տիպի մեքենա։ Երեկ Որոտանում իրանական մեքենաների կուտակումներ կային, հիմա չգիտեմ, թե ինչ վիճակ է․․․»,-ասաց Կարեն Քոչարյանը։
Հարցին՝ հայկական պետհամարանիշերով մեքենաները չե՞ն ստուգում, արդյոք սպառնալիքներ չե՞ն հնչեցնում․
«Հայկական մեքենաներին առայժմ ձեռք չեն տալիս, բան չեն ասում, ասում են՝ քշե՛ք, ստուց ռա՛դ եղեք, այդքանը․․․ Սա լավ երևույթ չի, հետագան ինչ կլինի՝ չգիտենք, լավ բան չի սպասվում։ Իրավիճակն ահավոր վատ է, մարդկանց վիճակը շատ վատ է, պատկերացրեք՝ տեղացիները հոգեբանական ինչ վիճակում են․․․»։
Հարցին՝ արդյոք իշխանության ներկայացուցիչներ ժամանե՞լ են Գորիս, որպեսզի տեղում ծանոթանան խնդիրներին և քայլեր ձեռնարկեն դրանց լուծման համար, Գորիսի փոխհամայնքապետն ասաց, որ որևէ իշխանական ներկայացուցչի չի տեսել։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով 168.am-ը փորձեց կապ հաստատել Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ թշնամին Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղադրել և Որոտանի հատվածում ստուգում է Իրանից ժամանող մեքենաները, անգամ՝ գումար գանձում. սկզբում՝ 50.000 դրամ, սյնուհետև՝ 250 դոլար:
Այս տեղեկությունը երեկ հաստատեց նաև ՀՀ Անվտանգության ծառայությունը.
«Սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-նշվում է ուժային կառույցի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 25-ին Ադրբեջանը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ Կարմրաքար-Շուռնուխ, ապա՝ Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները, ճանապարհը բացվեց 3 օր հետո: