Ալենենց մասնավոր կյանքը, հանրային փողերը և չթաղված դիերը
Ալեն Սիմոնյանի բախտը բացվել է։ Նիկոլ Փաշինյանի աներձագինն էլ։ «Դիջեյինն» էլ։ Մյուս քայլարածներինն էլ։
2018-ի իշխանափոխությունը սրանց հատակից բարձրացրեց վերև այնպես, ինչպես ծովի ալեկոծումից հետո փրփուրն ու ծովատակի կեղտնեն վերև բարձրանում։
«Հեղափոխականները» բարձրացան վերև ու, ժանրի կանոնների համաձայն, այլասերվեցին։ Սկսեցին տասնապատիկ ու հարյուրապատիկ լկտիությամբ անել այն, ինչը քննադատում էին։ Ու որպես իրական «հեղափոխականներ»՝ դա անում են ամբոխավարության սկզբունքի հիման վրա ու ժողովրդի անունից։
Անհետ կորածները, գերիներն ու ալենենց կայֆերը
ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանն ու մասնագիտությամբ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը գերթանկարժեք հանգիստ են անցկացրել հունական Միկոնոս կղզում։ Դա Եվրոպայում հայտնի գեյերի ու լեսբուհիների կղզին է համարվում։ Հյուրանոցներն այնտեղ ամենաթանկն են անգամ եվրոպական ստանդարտներով։ Էլ չասած զվարճավայրերի ու ռետորանների գների մասին։
Ահա այս «հեղափոխական» տղաները գնացել ու մի լավ հանգստացել են՝ պատերազմի հազարավոր զոհերի, անհետ կորածների, չթաղված հերոսների, գերիների ֆոնին։
Սրանք մեր գլխին պատերազմ ու պարտություն բերեցին, բայց կա՛մ չեն գիտակցում իրենց պատճառով առաջացած ողբերգության չափը, կա՛մ թքած ունեն այդ ամենի վրա։
Ալենն ու մասնագիտությամբ աներձագը մի ընդհանուր պատասխան են հորինել ու չեն պատասխանում այն հարցերին, թե ինչու Արցախի բզկտված Հանրապետության 30-ամյակի միջոցառումներին մասնակցելու փոխարեն գնացել են հունական կղզիներում կայֆեր անելու, թե որքա՞ն գումար են ծախսել, թե ո՞ւմ հաշվին են գնացել և այլն։ Սրանք այս բոլոր հարցերին պատասխանում են, թե բա մենք մեր մասնավոր կյանքը չենք մեկնաբանում։ Անընդհատ ժողովրդի անունից խոսող, ժողովրդից, իբր, բան չթաքցնող, նախկին իշխանությունների հարուստ կյանքը քննադատող, Նիկոլի «հեղափոխության» արդյունքում կտրուկ հարստացածները, պետբյուջեն մսխողները, հանրային փողերի հաշվին ինքնապարգևատրվողները, դոլարային միլիոնատերեր դարձածները, պետության պարտքը ավելացրածները չեն ուզում հաշվետու լինել հանրությանը։
Եթե մասնավոր կյանք եք համարում գերթանկարժեք հանգիստը՝ այն էլ ձեր բերած աղետի պայմաններում, ապա ձեր կողմնակիցների սիրած ձևով ասած՝ բա խի՞ Սերժի վախտ այդպիսի մասնավոր կյանք չունեիք ու չէիք հանգստանում գերթանկարժեք կղզիներում։ Թե՞ այն ժամանակ էլ էիք հանգստանում որպես նախկին իշխանությունների հաճախորդներ, բայց ժողջանին ցույց էիք տալիս, թե իբր աղքատ եք ու հակակոռուպցիոն առաջամարտիկ եք։
Սերժ Սարգսյանի՝ բադենբադեններում անցկացրած հանգստից խոսողներն ու ժողջանից աղի արտասուք քամողները հիմա իրենց հունական կայֆերը ներկայացնում են որպես մասնավոր կյանք; Եվ դա այն դեպքում, երբ տարածված տեղեկությունների համաձայն՝ նաև Վիվառոյի սեփականատիրոջ ֆինանասական աջակցությամբ են թռել Միկոնոս, ինչը առերևույթ կոռուպցիոն դրսևորում է, քանզի ԱԺ նախագահ Ալենն ու քայլարած պատգամավորները հնարավորություն ունեն օրենսդրորեն աջակցելու բուքմեյքերական գրասենյակների գործունեությանը՝ չհաշված ստվերային այլ պայմանավորվածությունների հնարավորությունները։
Եթե Ալեն Սիմոնյանն ու աներձագը հանգստացել են իրենց հաշվին, ապա հարցեր են առաջանում, թե որտեղի՞ց այդ, իրենց իսկ քարոզչամեքենայի բնորոշմամբ, ազնիվ, պայծառ և աղքատ տղաներին այդքան գումար։ Իսկ եթե Միկոնոսյան կայֆերի համար վճարել է Վիվառոյի տերը, ապա կրկին հարցեր են առաջանում, բայց արդեն այլ բնույթի։
Սրանց երեսպաշտությունը, թալանչիությունը և կեղծավորությունը չափ ու սահման չունեն։ Չափ ու սահման չի ունենալու նաև սրանց նկատմամբ նույն ժողջանի զայրույթը։ Բայց այդ մասին Ալենը, Նիկոլը և մյուս «հեղափոխականները» կիմանան վերջում։ Երբ արդեն ուշ կլինի։
Ալենենց մասնավոր կյանքը, հանրային փողերը և չթաղված դիերը
Ալեն Սիմոնյանի բախտը բացվել է։ Նիկոլ Փաշինյանի աներձագինն էլ։ «Դիջեյինն» էլ։ Մյուս քայլարածներինն էլ։
2018-ի իշխանափոխությունը սրանց հատակից բարձրացրեց վերև այնպես, ինչպես ծովի ալեկոծումից հետո փրփուրն ու ծովատակի կեղտն են վերև բարձրանում։

Կորյուն Մանուկյան