Լրահոս

14.09.2021 11:41


21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 657 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 657 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 657 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 803-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5034 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք։ Սեպտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1180 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6214-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 416 է, ընդհանուր առողջացածներինը՝ 233521, փաստացի բուժվողներինը՝ 10068։ Մեկ օրում արվել է 5067 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 621 916 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը