Քաղաքական

14.09.2021 11:30


«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի քվեարկությանը (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի քվեարկությանը (տեսանյութ)

«Բերել եք մի մոդել, որտեղ քաղաքական ընդդիմության դերակատարությունն ուղղակի զրոյացված է»,-այս մասին ԱԺ նիստին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Որդեգրվել է մի մոդել, որտեղ չի կարող հակակոռուպցիոն քաղաքականությունն ունենալ դրական արդյունք, այն պատճառով, որ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթը և պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման և հանրային իրավունքների տրամադրաման մակարդակում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ըստ պատգամավորի, կոռոպցիայի դեմ պայքարի կենտրոնական տեղում պետք է լինի ընդդիմությունը.

«Ընդդիմությունն էստեղ ու՞ր է ,որտե՞ղ է , ինչպե՞ս պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվություն ստանա խորհրդարանը, երբ չկա ընդդիմության խոսքը: Այս համակարգի չի կարող իրականացնել կոռուպցիայի դեմ պայաքարը»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ Արծվիկ Մինասյանի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ներկայացված հարցի քվերակությանը:

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը