Լրահոս

13.09.2021 17:26


Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ ծառայողը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, 3 վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են են

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ ծառայողը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, 3 վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են են

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ավետիս Բզնունին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Բզնունին, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գարիկ Գրիգորյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմեն Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ վարորդն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը