Թալիբները մտադիր են բուհական ծրագրերից հանել շարիաթին հակասող առարկաները
Թալիբները պատրաստվում են աֆղանական բուհերի կրթական ծրագրերից հեռացնել շարիաթի օրենքներին հակասող առարկաները, հաղորդում է Tolo News-ը:
«Իսլամի օրենքներին հակասող յուրաքանչյուր առարկա դուրս կգա (ծրագրից)»,-ասել է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարար Աբդուլ Բակի Հաքանին:
Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հայտնել էր, որ բուհերում երկրորդական առարկաները կփոխարինվեն ավելի ժամանակակից առարկաներով, որպեսզի աֆղանցի ուսանողները կարողանան մրցել այլ երկրի ուսանողների հետ:

Աղբյուրը՝ tert.am