Լրահոս

13.09.2021 16:39


Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 25-ամյա տղան մահացել է

Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 25-ամյա տղան մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Դրմոյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Դեպքի վայր ժամանած ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ ՎԱԶ 21124-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արման Մարգարյանը, իսկ Volkswagen-ը վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Փիլոյանը։

Վթարի հետևանքով Ս. Փիլոյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Հարությունյանն ու երեկ հիվանդանոցւմ մահացած Ա. Դրմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկակամն կենտրոն։

Փաստի առթիվ Բ. Սարիբեկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Այս խորագրի վերջին նյութերը