ՀՀ քաղաքացու նվաստացումները, ՀՀ Սահմանադրության ոչնչացումը եղել է համատարած. ԱԺ ընտրությունը մեր հավաքական պարտությունն ամրագրող ակտ էր. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
Կարծում եմ ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը, ու տպավորություն է, թե զուգահեռ, միմյանց հետ կապ չունեցող տարբեր երկրներում ենք ապրում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մի կողմում քաղաքական մեծամասնությունն է, որ իրեն ու հասարակությանը փորձում է ներշնչել, թե երկրում անշրջելի ժողովրդավարություն է, մյուս կողմում Հայաստանի «անշպար» դեմքն է՝ բռնությամբ, պետական ինստիտուտների կազմաքանդումով և արժեզրկամբ, օրենքների և սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, պաշարված սահմաններով, նվաստացված արժանապատվությամբ, կորսված իշխանությամբ և անստույգ ապագայով»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ եթե ԱԺ ընտրություններն անցած լինեին շատ սովորական պայմաններում, եթե չլիներ ներքաղաքական ողջ համատեքստը, եթե չլինեին ՀՀ ինքնիշխանության և, առհասարակ, պետականության գոյությանն ուղղված անհաղթահարելի սպառնալիքները, եթե ՀՀ-ում գնալով չխորանար ներազգային անհանդուրժողականության ու թշնամանքի մթնոլորտը, եթե ՀՀ-ից արտաքգաղթն այսքան ահագնացնող չլիներ, կանդրադառնար ԿԸՀ-ի գործունեության հաղորդմանը:
Գալստյանն ընդգծեց՝ ընտրությունը սոսկ ընտրության օրը չէ, այլ դրան նախորդած ողջ ժամանակաշրջանը, կապիտուիլյացիան, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն ու քաղաքական իշխանության որակը:
«Նախընտրական փուլում Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ժողովրդավարական ընտրությունների ազատության և հավասարության սկզբունքը համատարած խախտվել է: Խախտումները հատուկ սրությամբ դրսևորվել են Նիկոլ Փաշինյանի խոսույթում ու վարքագծում: ՀՀ քաղաքացու նվաստացումները, ՀՀ Սահմանադրության ոչնչացումը եղել է համատարած, քաղաքական մեծամասնության մի շարք ներկայացուցիչներ դա ոչ էլ թաքցրել են: Այս ընտրությունը մեր հավաքական պարտությունն ամրագրող ակտ էր, ուր պարտվեց մեր պետականությունը, նվաստացավ մեր հավաքական արժանապատվությունը»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը:

Աղբյուրը՝ tert.am