Քաղաքական

13.09.2021 14:20


ՊՆ-ից պատասխանել են, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողն իրենց լիազորություններից դուրս է, Սյունիքի մարզպետն էլ ասում է՝ անհանգստանալու կարիք չկա. Աննա Գրիգորյան

ՊՆ-ից պատասխանել են, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողն իրենց լիազորություններից դուրս է, Սյունիքի մարզպետն էլ ասում է՝ անհանգստանալու կարիք չկա. Աննա Գրիգորյան

ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի կերպով ընդունեց, որ չի տիրապետում` ինչ է կատարվում Սյունիքում, և ինչպիսի պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որ այսօր այնտեղ կան։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«ՀՀ-ում ԱԺ նախագահն ի պաշտոնե երկրորդ մարդն է, և եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպես կարելի է բացատրել»։ Աննա Գրիգորյանը շեշտեց, որ իշխանությունները հանձնել են Գորիս-Կապան միակ միջպետական ճանապարհը։

«Պարոն Սիմոնյանը հետաքրքրվում էր` արդյոք ես հարցապնդումներ ուղարկել եմ այս իրավիճակով պայմանավորված, այո, հենց այն նույն օրը, երբ փակվել էր Գորիս- Կապան ճանապարհը, ես հարցապնդումներ եմ ուղարկել տարբեր գերատեսչություններին` հասկանալու այդ հատվածում երթևեկությունը ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի։ Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, ասում են, որ այս հարցերն իրենց լիազորություններից դուրս է։ Մարզպետն էլ երեկ գնացել, ասում է` «ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, ռուսներն էլ այնտեղ են, անհանգստանալու կարիք չկա», բա դուք ինչի՞ համար եք, դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք։ Ժողովրդի անունից խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն և բացատրեն, թե մարդիկ ինչ խնդիրների առջև կարող են կանգնել»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը