Աշխարհ

13.09.2021 10:11


Մոուրինյոյի 1000-րդ հանդիպումը հաղթական էր, Մխիթարյանը խաղաց 70 րոպե (տեսանյութ)

Մոուրինյոյի 1000-րդ հանդիպումը հաղթական էր, Մխիթարյանը խաղաց 70 րոպե (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունեց «Սասուոլոյին»։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի 1000-րդ հանդիպումը (640 հաղթանակ, 198 ոչ ոքի, 162 պարտություն) մարզչական կարիերայում հաղթական եղավ՝ 2։1։

«Ռոման» առաջինը հասավ հաջողության։ 37-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն։

57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 70-րդ րոպեին։ Նրան փոխարինած իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին ավելացված առաջին րոպեին խփեց հաղթական գոլը։

«Ռոման» 9 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունեն նաև «Միլանն» ու «Նապոլին»։ «Սասուոլոն» 9-րդն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 2։1 (տեսանյութ)

Բրիան Կրիստանտե, 37, Ստեֆան Էլ-Շաարավի, 90+1 - Ֆիլիպ Ջուրիչիչ, 57

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը