Բջնիում անասնագոմի հրդեհի հետևանքով անկել է 1 հորթ և 20 հավ, այվել է մոտ 320 հակ անասնակեր
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 12-ին, ժամը 12:13-ին ահազանգ է ստացել, որ Բջնի գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:
ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկների ուժերով հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և մոտ 320 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին (այդ թվում անկած 1 հորթ և 20 հավ)։