Աշխարհ

12.09.2021 16:09


«3-րդ, թե 4-րդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին». Պուտինը պատմել է՝ ինչու է թողել բռնցքամարտն ու ըմբշամարտով զբաղվել

«3-րդ, թե 4-րդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին». Պուտինը պատմել է՝ ինչու է թողել բռնցքամարտն ու ըմբշամարտով զբաղվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է մանուկ հասակում բռնցքամարտի մարզումների մասին և հիշել, թե որ պահին է որոշել թողնել դրանք և սկսել զբաղվել ըմբշամարտով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երրորդ, թե չորրորդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին»,-ասել է նախագահը Կրեմլում օլիմպիական մարզիկների հետ զրույցում:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը դաստիարակվել է հասարակ ընտանիքում, «և ապրում էր բակում»:

«Ես ոչ մի տեղ, ոչ մի բժշկի մոտ չեմ գնացել: Բայց անհնար էր նույնիսկ մատով դիպչել քթիս: Ինչպես հետագայում պարզվեց, այն կոտրված էր: Քիթս գերաճել էր, և ես որոշեցի, որ պետք է ըմբշամարտով զբաղվեմ»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը