«Այդ ամենը խելքին մոտ չէ, բարոյական էլ չէ». Շիրակի թեմի առաջնորդը՝ սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման մասին (տեսանյութ)
Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախության 30-ամյակին՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող միջոցառմանը՝ նկատեց.
«Իհարկե, այդ ամենը խելքին մոտ չէ, բարոյական էլ չէ, և տոնակատարություն տերմինը չի ներդաշնակվում՝ ի հիշատակ դեռևս մեկ տարին չլրացած զոհերի, ընդ որում, ցավոք, պարտությամբ ավարտված հերոսների, բացարձակ ներդաշնակում չկա։ Այս իշխանություններից որևէ խելքին մոտ բան սպասելը, կարծում եմ՝ խելքին մոտ չէ»։
Հարցին՝ հասարակությունն այդ օրը կգնա՞ գունագեղ միջոցառմանը, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց՝ գնացողներ էլ կլինեն, չգնացողներ էլ։
«Իհարկե, գնացող կլինի, բա եթե ներկայիս իշխանություններին 600 հազար մարդ ձայն է տվել, անշուշտ, նաև կգնան Հանրապետության հրապարակ»,-հավելեց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հոգևորականներին թիրախավորելուն և նրանց կոռումպացված համարելուն և հարցին՝ հունիսի 20-ից հետո իրեն իշխանությունը թիրախավորե՞լ է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց, որ որևէ թիրախավորում չի եղել, սակայն պասիվ թիրախավորում եղել է։
«Մեր դիմումը երկար ժամանակ եղել է անպատասխան, սակայն ակտիվ որևէ թիրախավորում չի եղել։ Դե, մենք տարբեր դիմում ենք ուղարկում Կառավարություն՝ մեր խնդիրների հետ կապված, և բավականին երկար տևեց, մինչև մեկ խնդրի դրական պատասխանը ստացանք։ Մինչդեռ այդքան երկար չպետք է տևեր այդ դրական պատասխան ստանալը»,-շեշտեց նա։
Սրբազանը նաև անդրադարձավ Լոսի Քիսոյի՝ Քրիստինե Հալաջյանի «պահանջին», որ Գյումրիից պետք է հանվի Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանը։
«Որ պահանջում է, պետք է հանենք, բա ի՞նչ պետք է անենք, չենթարկվե՞նք։ Սա, իհարկե, կատակ էր, ու պետք չէ ամեն անլուրջ արտահայտության լուրջ վերաբերվել, դրանով մարդիկ կարծում են, թե իրենք լուրջ են։ Ամեն անմտություն պետք չէ քննարկել կամ մեկնաբանել, ի՞նչ կարիք կա»,-եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդը։