Չինաստանում սննդի կետի սեփականատերը ուտեստներին գաղտնի ավելացրել է կակաչի փոշի՝ հաճախորդների մոտ կախվածություն առաջացնելու համար
Չինաստանում սննդի կետի սեփականատերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա իր ուտեստներում կակաչի կեղևի փոշի է ավելացրել, որպեսզի գնորդների մոտ կախվածություն առաջացնի:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Լիանյունգանգ քաղաքի բնակիչը խոստովանել է, որ սննդի մեջ արգելված նյութեր է ավելացրել, որպեսզի մարդիկ ուտեն, կախվածության մեջ ընկնեն և ապագայում անընդհատ այդտեղից օգտվելու ցանկություն ունենան:
Այս մարտավարությունն աշխատել է, ինչի արդյունքում սննդի կետի եկամուտը եռապատկվել է:
Սեփականատերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ինչ-որ մեկն այդ մասին իմացել է ու դիմել ոստիկանություն:

Աղբյուրը՝ tert.am