Քաղաքական

11.09.2021 13:37


Ասում են՝ մենք, մեր տարածքը․ շատ մեծ է մտահոգությունը, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման մասին

Ասում են՝ մենք, մեր տարածքը․ շատ մեծ է մտահոգությունը, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման մասին

Եթե 80 կմ շառավիղով ադրբեջանական բնակչություն չկա, ինչի համար է տեղադրված։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը։

«Մեր բնակչությունը հայկական է, վաղը, մյուս օրը մեզ կսկսեն ստուգել»,–ասաց նա և նշեց, որ իրենց ոչ մեկը չի զգուշացրել նման ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման համար։

«Ասում են՝ մենք, մեր տարածքը»,–նշեց նա՝ հստակեցնելով, որ ոստիկանական կետը տեղակայված է Կապան–Գորիս ճանապարհի Որոտանի սահմանի ռուսական հենակետի մոտ։

Կարո Քոչարյանը ասաց նաև, որ Հայաստանի իշխանությունից ոչ մի պարզաբանում չեն ստացել և չգիտի, թե ինչ պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ։

«Շատ մեծ է մտահոգությունը, ոչ թե պարզապես ոստիկանական կետ է, այլ ճանապարհային ոստիկանության կետ է, դա շատ բան է ասում, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել»,–ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը