Աշխարհ

11.09.2021 16:45


Apple-ը ստեղծել է ճկուն մարտկոց

Apple-ը ստեղծել է ճկուն մարտկոց

Apple-ը պատենտավորել է ճկվող մարտկոց իր սարքերի համար, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Appleinsider-ին։

Ամերիկյան ընկերության նոր հայտնագործությունը նկատել են ԱՄՆ Պատենտների և ապրանքանիշերի գերատեսչության (USPTO) կայքում։ Այն ստացել է «կուտակիչների ճկուն կոնֆիգուրացիա» անվանումը և նախատեսված է սպառողական տեխնիկայում օգտագործելու համար։ Apple-ի ինժեներների առաջարկած կուտակիչը կազմված է երկու բաժնից, որոնք միմյանց հետ միացած են շարժական կապով։ Այսպիսով, մարտկոցը կարող է տեղավորվել երկու կես ունեցող սարքերի կորպուսի մեջ։ Օրինակ, ծալովի սմարթֆոնում կամ նոութբուքում։

Շնորհիվ տարածքի ռացիոնալ օգտագործման կարելի է մեծացնել սարքի ինքնուրույնությունը՝ չդիմելով կուտակչի չափսերի մեծացման։ Լրագրողների խոսքով՝ Apple-ը ավելի վաղ պատենտավորել էր ծալովի սարքերի սնուցման տարրեր, բայց դրանք երկու անկախ կեսեր էին, միացած միմյանց հետ։ Այս մարտկոցը կարող է ինքնուրույն ճկվել և ընդունել անհրաժեշտ ձևը։

«Հաշվի առնելով այն, թե որքան կոմպակտ պետք է լինեն մարտկոցները, ցանկացած ավելացում՝ առանց նկատի ունենալու այլ բաղադրիչների արժեքը, առավելություն է»,-նշել են հեղինակները։ Պատենտը կարող է ակնարկել, որ Apple-ը հետաքրքրվում է առաջին ծալովի iPhone-ի ստեղծմամբ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը