Թշնամին ցանկանում է հայկական կողմից ստանալ հնարավոր բոլոր զիջումները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակին՝ 2023 թվականին ընդառաջ Անկարան սկսել է չափազանց ագրեսիվ և նվաճողական քաղաքականություն վարել։ Դրանով են պայմանավորված Անկարայի ձգտումները տարբեր ուղղություններով՝ Աֆրիկայից մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, իր ազդեցությունը տարածելու նպատակով։ Ու ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն հանգամանքը, որ թուրքական ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի հարցը։
Պարզից պարզ է, որ Հայաստանն ու Արցախը այն հիմնական խոչընդոտն են, որ թույլ չեն տալիս Թուրքիային իրականություն դարձնել իր պանթուրանական և նեոօսմանական երազանքները։ Ուստի Արցախի հարցում Թուրքիայի՝ չափազանց շատ «քիթը խցկելը» և Ադրբեջանի ագրեսիային ամեն կերպ սատարելը հիմնականում այս իրողությամբ է պայմանավորված։ Ու պատահական չէ, որ ներկայիս թուրքական ղեկավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում, որպեսզի Թուրքիան կարողանա խոր արմատներ գցել Հարավային Կովկասում։ Իմիջիայլոց, Էրդողանը չի էլ թաքցնում և բացեիբաց հայտարարում է թուրքական նպատակների մասին։
Դրա համար էլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե թուրքական կողմից դրական ազդակներ կան, Թուրքիայի նախագահը պատասխանեց նախապայմաններ առաջ քաշելով, որոնց գլխավոր ուղերձը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայ-թուրքական ներկայիս սահմանները ճանաչելն էր։ Սա՝ դեռ հրապարակային մասով, քանի որ բանակցային հարթակում թուրքական կողմը կարող է մեկը մյուսի հետևից նոր նախապայմաններ առաջ քաշել։
Բայց, ահա, Էրդողանի կողմից նախապայմանների ներկայացումից հետո հայկական կողմը չի հայտարարում, թե անընդունելի է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելը, այլ շատ տարօրինակ կերպով Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, թե Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և Հայաստանը պատրաստ է նման խոսակցության։ Տպավորություն է առաջանում, թե այսպիսով հայկական կողմն ընդառաջ է գնում թուրքական նախապայմաններին։ Չնայած արդեն զարմանալի չէ, և փորձը ցույց տվեց, որ այս իշխանություններից ամեն ինչ էլ կարելի է սպասել։
Նրանք պատրաստ են անգամ հանրությունից գաղտնի պայմանավորվածությունների մեջ մտնել ու մեր հայրենիքը նվիրել օտարին, միայն թե մնան իշխանության։ Իսկ եթե դեռ միամիտ մարդիկ կան, ովքեր կարծում են, թե մի քիչ էլ համբերեն, ու խաղաղություն է լինելու, ապա չարաչար սխալվում են, և ամենադժվար ժամանակները դեռ առջևում են։ Քանի դեռ հակառակորդը զգում է, որ առավելություն ունի, ցանկանում է հայկական կողմից քամել բոլոր զիջումները և ստանալ ամեն հնարավորն առանց բացառության։ Այս համատեքստում նաև պատահական չէր Լաչինում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։
Այդ զորավարժությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Ադրբեջանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից հրապարակային հայտարարություններ են հնչում, թե պետք է Լաչինի միջանցքը փակել ու դրանով Արցախի հարցը վերջնականապես լուծել։ Ուստի, այդ զորավարժությունն իր մեջ հստակ ուղերձ է պարունակում, որ թուրք-ադրբեջանական զորամիավորումները ցանկացած պահի ի վիճակի են փակել նաև Լաչինի միջանցքը։ Բաքուն անգամ ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել։ Իսկ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևը հայտարարում է, թե խաղաղապահների տեղակայման իրավական մեխանիզմների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։
Ըստ էության, Բաքուն ցանկանում է այս հարցով ռուսական կողմի հետ այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որ հայկական կողմը դուրս մնա դրանից, ու արձանագրվի, որ խաղաղապահները համապատասխան ժամկետից հետո (ադրբեջանցիներին մնա՝ ավելի շուտ) պետք է հեռանան։ Բաքվի՝ այսպիսի նպատակներով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն անընդհատ սադրանքների է դիմում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Արցախում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Սրանով Ադրբեջանը հասկացնում է, որ խաղաղապահների տեղակայման հետ ինքը չի համակերպվել և Արցախի բոլոր տարածքները համարում է իրենը։ Սակայն Բաքվին համապատասխան արձագանք տալու փոխարեն Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատում և սահմանագծում։ Իրոք զարմանալի է, թե ի՞նչ սահմանագծման մասին է խոսքը, երբ հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու չի հեռանում։
Դեռ ավելին, Ալիևը հայտարարում է, թե Զանգեզուրն ու Սևանն իրենց «պատմական հողերն» են, և իրավիճակի կարգավորման երկրորդ փուլում իրենք պատրաստվում են վերադառնալ այնտեղ։ Չենք կարծում, թե այս հայտարարությունները հենց այնպես են հնչում, իրականում պահպանվում է այն վտանգը, որ Գեղարքունիքում և Սյունիքում հակառակորդը կարող է շարունակել իր առաջխաղացումը։ Ստեղծված իրավիճակում միայն մի ելք կա՝ հակառակորդին ուղղակի խաղաղություն պարտադրել, այլապես երբեք խաղաղություն չենք ունենալու։
Իսկ դրա համար պետք է բարձրացնել հասարակության դիմադրողականությունը և ոգին, բայց դրա փոխարեն իշխանությունները պետությանը նոր խայտառակ ու արժանապատվությունից զրկող պարտության են տանում։ Իշխող թիմի ներկայացուցիչները այդպես էլ չեն գիտակցում պահի լրջությունը, նրանց ուշք ու միտքը միայն գունագեղ միջոցառումները, շոուներն ու սելֆիներն են։ Դրա համար էլ թշնամու մոտ պատկերացում է ստեղծվել, թե Հայաստանը հաշտվել է պարտության հետ, ուստի պետք է Հայաստանին ճնշել մինչև վերջ»։