Լրահոս

11.09.2021 11:09


19 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

19 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Սեպտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:

Երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Կա 635 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը