Լրահոս

11.09.2021 10:47


Գողանում են ոչ թե հայկական «գոլդ», այլ ռուսական համարանիշները․ «Ժողովուրդ»

Գողանում են ոչ թե հայկական «գոլդ», այլ ռուսական համարանիշները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր հանրապետությունում առավոտյան արթնանում ես ու հայտնաբերում մեքենադ՝ առանց պետհամարանիշերի. Հայաստանում շարունակվում են պետհամարանիշերի գողության դեպքերը: Այս անգամ գողանում են ոչ թե հայկական «գոլդ», այլ ռուսական համարանիշները։ Ռուսական համարանիշերով մեքենաների վարորդները մեր հանրապետությունում համարվում են «արտոնյալ». ռուսական համարանիշերով մեքենաների վարորդները տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում, կարելի է ասել, տուգանքներ չեն վճարում:

Ռուսական համարանիշի գողության դեպքում վարորդը չի կարող այն դարձյալ ռուսականով փոխարինել կամ նույնը ստանալ, քանի որ դա աշխատատար և ծախսատար գործընթաց է, այդ պատճառով ռուսական համարանիշերով մեքենաների վարորդները երեկոյան տուն վերադառնալիս դրանք մեքենայի վրայից հանում են ու տանում տուն: Բացի այս, ևս մեկ խնդիր համարանիշերի հետ կապված, բայց արդեն՝ Ռուսաստանում. պարզվում է՝ մեր հայրենակիցներն այնտեղ օտարերկրյա համարանիշերով մեքենա վարելիս, երբ մի քանի անգամ խախտում են կատարում, տվյալ երկրի իշխանություններն այդ քաղաքացուն ներառում են «սև ցուցակում»: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում մեր հայրենակիցների մեծ մասը մեկնում է այնտեղ վարորդ աշխատելու նպատակով:

Տեղեկացանք, որ նրանցից շատերն արդեն հարցի լուծման իրենց տարբերակն են գտել. գալիս են Հայաստան, անվանափոխություն են կատարում ու նորից հետ վերադառնում ՌԴ»:

Այս խորագրի վերջին նյութերը