«Զանգվածային լրատվության մասին» օրենքում աղմկահարույց փոփոխությունների փաթեթը կքննարկվի առաջիկայում․ «Հրապարակ»
««Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած աղմկահարույց փոփոխությունների փաթեթը երեկ ներկայացվել է ԱԺ, թերևս, երկուշաբթի մեկնարկող նստաշրջանի օրակարգում կընդգրկվի։ Դեռևս փետրվարին ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը առաջարկել էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․
«Այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ․․․ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է․․․ հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության ․․․ բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է, և դա տարածելիս կատարվել է հղում այդ աղբյուրին»։
Նախագիծն այլ սահմանափակումներ էլ է առաջարկում՝ լրատվամիջոցների ֆինանսական և այլ հարցերի հետ կապված։ Մինչդեռ անանուն աղբյուրների արգելումը վերադարձ է սովետական ժուռնալիստիկային և միջազգային բոլոր կոնվենցիաների կոպիտ ոտնահարում, որն անարձագանք չի մնա միջազգայինների կողմից»,-գրում է թերթը։