Ի՞նչ գործ ունեին ուղտերը Մեղրիում․ մանրամասներ (տեսանյութ)
Երեկվանից համացանցում լայն շրջանառվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ուղտերը շրջում Մեղրի քաղաքում։ Տարածված տեսանյութի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց Մեղրիի բնակիչներից մեկի՝ Մ․Մուրադյանի հետ, որը քաղաքում տեսել էր ուղտերին․
«Որքանով որ ես եմ տեղյակ այդ մարդը զբոսաշրջիկ է և իր հետ մաքսայինով, օրինական ճանապարհով բերել է նաև իր ուղտերին։ Չեմ կարող ասել, թե ինչ ազգություն ունի տեսանյութի մարդը, բայց այն, որ նրանք անցել են Մեղրի քաղաքով, դա փաստ է։ Թե որքան ժամանակ նա դեռ կմնա Մեղրի քաղաքում, կդժվարանամ պատասխանել»,-նշեց նա։
Մեր այն հարցին, թե ինչպիսին էր ականատեսների արձագանքը, բնակիչը պատասխանեց․ «Մեղրիում ուղտ ենք տեսնում, դե պատկերացրեք մեր արձագանքը, իհարկե, անհանգստություն և լարվածություն չկար, բայց բոլորը զարմացած էին․․․ դե նորմալ է․ ոչ հաճախ հանդիպող պատկեր էր»,-եզրափակեց նա։