Լրահոս

10.09.2021 21:10


Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 20-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամը 13.30-ին Փամբակ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։

Փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը