Զոհված զինծառայողների ծնողները ֆլեշմոբ են կազմակերպել ընդդեմ սեպտեմբերի 21-ի միջոցառման (տեսանյութ)
Անկախության օրը Հանրապետության հրապարակում մաշտաբային և գունագեղ տոնակատարությամբ նշելու որոշումից հետո 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները ֆեյսբուքյան էջերում դատարպարտեցին միջացառումը՝ պահանջելով չեղարկել այն։
«Չի՞ ամաչում, չե՞ն ամաչում։ Այսքան զոհ ունենք, անհետ կորած ունենք։ Ծնողներ կան, որոնք տեղ չեն գտնում, որ նստեն լացեն իրենց երեխու մոտ։ Ի՞նչն է տոնում, ինքը տոնում է, որ հաղթանա՞կ է բերել իր համար։ Թուրքը հաղթել է, ճիշտ է․․․ Հրավառության կողմնակիցը կլինի երևի նա, ով չի գիտակցում ինչ է կատարվել։ Իմ կյանքը կանգնել է, նույն կետում է, բայց ես կողմ եմ, որ կյանքը շարունակվի, բայց դեռ չի նշանակում, որ մեզ պետք է տրորեն, քանի որ ես դեռ շնչում եմ, իմ նմանները դեռ շնչում են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց զոհված Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը։
Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի որդին նույնպես միացել է ֆլեշմոբին։
«Ես կարծում եմ՝ պետք չէ, որ այդ ամեն ինչը կազմակերպվի սեպտեմբերի 21-ին, քանի որ դեռ մեկ տարին չի լրացել ու հիմա պետք չէ այդքան բան կազմակերպել, քանի որ բոլորի հոգու խորքում դեռ կա այդ ցավը, ու այդ ցավերի համար ժամանակ է պետք»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Շաքարյանի որդին՝ Սլավա Շաքարյանը։
Ծնողները համաձայն են՝ կյանքը շարունակվում է, բայց պետք է հարգել այն մարդկանց, որոնք պատերազմում կորցրել են իրենց հարազատներին և գոնե մեկ տարի զերծ մնալ պետական մակարդակի միջոցառումների կազմակերպումից։
«Գտնենք մարդկանց, որ մեզ առաջնորդեն տանեն առաջ, որ դրա աչքերը հանենք, մազերը քաշենք, չգիտեմէ ինչ անեմ։ Ես գիտեմ ինձ նման եռացող ծնողների, մենակ մեզ պետք է մեկը, որ մեզ տանի»,-ընդգծեց Ելիզավետա Օհանջանյանը։
«Եթե կազմակերպվի տվյալ միջոցառումը, զուտ իրենց մակարդակին չեմ իջնի։ Ուղղակի լիարժեք կճանաչեմ տվյալ անձնավորություններին, ովքեր հանդիսանում են տվյալ միջոցառման կազմակերպողը»,-ասաց Սլավա Շաքարյանը։
Եվ չնայած բարձրացած ամբողջ աղմուկին, զոհվածների հարազատների պահանջին, Կառավարությունից այս որոշումը փոխելու ոչ մի ազդակի դեռևս չի գալիս։ Ավելին՝ մամուլը գրում է, որ միջոցառումների համար Կառավարությունը կծախսի 1 միլիարդ դրամ՝ 2 միլիոն դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին այս նպատակով պետբյուժեից ծախսվել էր 84 միլիոն 775 հազար դրամ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Ըստ տեղեկությունների՝ միջոցառումը կազմակերպելու է «Դոմինո փրոդաքշնը», որը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ամենից շատ պետական պատվերներ ստացող կազմակերպություններից է։