Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանն ազատ է արձակվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ կից հրապարակելով դատարանի որոշումը, ըստ որի պետք է անհապաղ ազատ արձակել Մարինա Մալախյանին:
Դատարանը միաժամանակ բավարարել է Լիպարիտ Սիմոնյանի բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։