Քաղաքական

10.09.2021 13:51


Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ՌԴ խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ՌԴ խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին՝ «Հայրենիքի հերոսների պահակախմբ»-ի համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Միայն դրական եմ գնահատում (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը – խմբ.) Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունն. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը: Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,-ասել է Մուրադովը:

Նա հավելել է, որ խաղաղապահները, տեղի ունեցած հակամարտությունից հետո, հինգ տարվա ընթացքում կգտնվեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ` 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրով։

«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապաների առաքելության երկարաձգման վերաբերյալ»,-հավելել է Մուրադովը:

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում որպես ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար: Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

Այս խորագրի վերջին նյութերը