Լրահոս

10.09.2021 11:42


Գեղարքունիքում 25-ամյա վարորդը Զոլաքար գյուղում Opel-ով բախվել է շինության պատին և կողաշրջվել․ նրա մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Գեղարքունիքում 25-ամյա վարորդը Զոլաքար գյուղում Opel-ով բախվել է շինության պատին և կողաշրջվել․ նրա մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր` սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։

Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։

Ոստիկանները պարզել են, որ այսօր, ժամը 07։40-ի սահմաններում Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահանվող հատուկ տարածք։

Մահացածը վարորդի մայրն էր։

Այս խորագրի վերջին նյութերը