Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոսը ԱԳՆ կայքում հրապարակել է Zigzag խանութի էլ. փոստի հասցեն (լուսանկար)
Հայաստանում Կիրպոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանն, ով Aysor.am-ի տեղեկություններով՝ հանդիսանում է տեխնիկայի վաճառքով զբաղվով Zigzag խանութի համասեփականատերը, Հայաստանի ԱԳՆ կայքում, որպես կոնտակտային տվյալ, ներկայացել է խանութի անունով էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]: Ընդ որում, հյուպատոսի գրասենյակի պաշտոնական էլ. փոստում ևս հիշատակվում է խանութի անունը՝ [email protected]:
Այս տվյալը շարունակվում է պահպանվել ՀՀ արտգործնախարարության կայքում՝ յուրահատուկ գովազդ ապահովելով հյուպատոսի բիզնեսի համար:
Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոսը ԱԳՆ կայքում հրապարակել է Zigzag խանութի էլ. փոստի հասցեն (լուսանկար)