Քաղաքական

09.09.2021 19:56


Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել. Լուսինե Ավանեսյան

Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել. Լուսինե Ավանեսյան

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով Արցախի իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների՝ ՊԲ հրամանատար է նշանակվելու ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել:

Ճշտող հարցին, թե արդյոք նախագահի աշխատակազմը ստացե՞լ է ՊԲ հրամանատարից աշխատանքից ազատվելու մասին դիմում, Ավանեսյանը չպատասխանեց՝ ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ՝ հերքելով տեղեկությունները:

Այս խորագրի վերջին նյութերը