Տնտեսական

09.09.2021 19:34


Սոցապ նախարարությունը բավարար գումար չի փոխանցել «Հայփոստին». Ժամանակավորապես չեն վճարվի կանխիկ եղանակով կենսաթոշակները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները

Սոցապ նախարարությունը բավարար գումար չի փոխանցել «Հայփոստին». Ժամանակավորապես չեն վճարվի կանխիկ եղանակով կենսաթոշակները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները

«ՀայՓոստ»-ը հայտարարություն է տարածել՝ ուղղված կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող շահառուներին, որը ներկայացնում ենք ստորև.

«Սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը