Նիկոլը ոնց որ դիտմամբ անի, մեր երեխեքի ոսկորների վրա՞ է ուրախանում․ 2 զոհվածի մայր
Նիկոլ Փաշինյանը Կառավարության` սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարելէր, որ «հանգամանքների բերումով՝ մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։ Փաշինյանը շեշտել էր նաև, որ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին։
Հայտարարությունից հաշված րոպեներ անց սոցիալական ցանցերում մարդիկ սկսեցին քննադատական գրառումներ կատարել, ամոթանք տալ կառավարությանը կայացրած այս որոշման առնչությամբ։
Հատկապես զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կոշտ հայտարարություններով հանդես եկան։ «Կառավարություն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել, ու դա նշվում է, որ զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք, սգացող ծնողները սև հրավառություն, սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին։ Մարդկանց պետք չի էս տեսակ արհամարհել ու էս տեսակ վիրավորանք հասցնել։ Ի՞նչ է նշանակում՝ զոհերի հիշատակին․․․»։
Արցախյան վերջին պատերազմում 2 որդիներին կորցրած Նարինեն Գրիգորյանը168.am-ի հետ զրույցում ևս իր դժգոհությունը հայտնեց․
«Ես 2 որդիներիս ուղարկել եմ բանակ, մեկը՝ 2 տարի, մյուսը՝ 3 տարի արդեն ծառայել էին, տուն էին գալու, բայց պատերազմին երկուսն էլ զոհվել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ո՞նց է հայտարարում, որ գունավոր հրավառություն է անում հրապարակում։ Ես չեմ ընդունում ու թույլ չեմ, տա, որ ինքն ուրախանա հրապարակներում, նույնն էլ Նիկոլի հետևորդներին եմ ասում։ Սեպտեմբերի 27-ին մի տարին է լրանում երեխեքի, էս մի տարի է՝ լացում ենք, սգի մեջ ենք, ինքը գունավոր հրավառություն է անում»:
Ապա շարունակեց. «Դե, ես իրան ատում եմ, բայց դա էլ որ ասեց՝ վաբշե։ Ես իրեն տանել չեմ կարող, ոնց որ դիտմամբ անի․․․ չէ՞ որ սեպտեմբերի 27-ին պատերազմի 1 տարին է լրանում։ Այսքան երեխեքին դրեցինք հողը, հիմա հրապարակում ի՞նչ հրավառություն պետք է անեն։ Սաղ գիշեր մտածում էի՝ ծնողներով գնանք Արմեն Սարգսյանի մոտ, որ գոնե ինքը չթողնի, ոնց որ ուրախանա, հա՞, մեր երեխեքի ոսկորների վրա…»։
Ի դեպ, ըստ մամուլում տարածված հրապարակումների՝ «տոնակատարությունը» նորից կազմակերպում է հայ հանրությանն արդեն հայտնի «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։ Հրապարակում սկսվել են բեմի կառուցման աշխատանքները ու դեռ շարունակվում են:

Արցախյան վերջին պատերազմում 2 որդիներին կորցրած Նարինեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ևս իր դժգոհությունը հայտնեց․