Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նաև շարանցում կլինի
Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն աչքալուսանքտվեց:
«Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: …Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-ասաց նա:
168.am-ը տեղեկացավ, որ գունագեղ և մասշտաբային տոնակատարության շրջանակներում Հանրապետության հրապարակով զինվորներ են քայլելու: Միջոցառման անունը, մեր տեղեկություններով, շարանցում է:
Ինչևէ, զինվորների հարազատներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ զինվորները վրդովված են, շատերը 44-օրյա պատերազմում ընկերներ են կորցրել ու հիմա բոլորովին տրամադրություն չունեն որևէ միջոցառման մասնակցելու: