Լրահոս

09.09.2021 15:57


Իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին. կան վիրավորներ

Իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին։

6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը