Լեռնիկ Ալեքսանյան. «ՀԱԿ–ի և ՀՀԿ–ի միջև արտաքին քաղաքականության հարցում մոտեցումների նմանություններ կան»
ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը բացասական է գնահատում Հայ ազգային կոնգրեսի անդամների այն հայտարարությունները, որ, չնայած պատրաստ են նստել երկխության, սակայն Սերժ Սարգսյանին համարում են ոչ լեգիտիմ նախագահ։
–Նախ՝ չի կարելի օրեցօր հայտարարել՝ նորից ընտրություններ և այլն։ Չի կարելի է ասել, որ արտահերթ ընտրություններ են լինելու, և երկխոսությունն այդ օրակարգով կլինի։ Համարում եմ, որ երկխոսության ժամանակ նոր պիտի ծնվեր օրակարգը։ Եվ այդ բանակցությունն էլ չեմ ընդունում, որովհետև կուսակցությունն իշխանության հետ ի՞նչ բանակցություն պետք է ունենա,–ավելացրել է ՀՀԿ–ական պատգամավորը,–արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները համարում եմ ընդամենը շահարկում։ Հերթական ընտրություններից առաջ իմիջի բարձրացման հետ կապված հարցեր կան, ընտրազանգվածին կորցնելու հետ կապված, դժգոհ մասսային իր առանցքի շուրջը հավաքելու խնդիրներ կան, դրա համար էլ առաջ են քաշում հարցեր, որոնց առաջադրումը ծիծաղելի է մեզ համար։
Իսկ ՀԱԿ–ի հետ իշխանության երկխոսությունը Լեռնիկ Ալեքսանյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, քանի որ, նրա խոսքերով, շատ հարցերում, հատկապես արտաքին քաղաքականության, նրանց միջև մոտեցումների նմանություններ կան։
«7օր»–ի թղթակիցը ՀՀԿ–ական պատգամավորին հիշեցրել է, որ 2008–ի ընտրական շրջանում իշխանությունները ՀԱԿ–առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանին անվանում էին դավաճան, Ղարաբաղ ծախող, թուրքերի հետ քիրվայություն անող և այլն։
«Ինչպե՞ս է, որ այսօր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ ՀՀԿ–նարտաքին քաղաքականության հարցում մոտեցումների նմանություններ ունի» հարցին Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է։
–Ես չեմ համարել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը Ղարաբաղը ծախում է և այլն։ Ես համարում եմ, որ արտաքին քաղաքականության մեջ Լևոն Տեր–Պետրոսյանը դրական մոտեցումներ է ունեցել և՛ հայ–թուրքական հարցերում, և՛ Ղարաբաղի հարցում։ Ես չեմ ասում, որ ամբողջությամբ, բայց այդ քաղաքականության մեջ նա եղել է շատ ռացիոնալ, արդյունավետ։ Ես չեմ ասում նաև, որ մոտեցումները նման են ամբողջությամբ։ Ես ասում եմ, որ մոտեցումներում կան նմանություններ հատկապես այն հարցում, որ, բոլոր դեպքերում, հարևանների հետ եթե ոչ բարեկամական, ապա դիվանագիտական հարաբերություններ պետք են։
–Բայց չէ՞ որ նախընտրական շրջանում Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանն ի պատասխան, որ ինքը կգա, կմաքրի ավգյան ախոռները և 3 տարի հետո կհեռանա իշխանությունից, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իրականում Լևոն Տեր–Պետրոսյանին հենց 3 տարի է պետք Ղարաբաղը ծախելու համար։
–Ղարաբաղի հարցում կան նմանություններ, բայց այսօր իշխանությունները չեն գնում այն փուլային տարբերակին, որը ժամանակին Լևոն Տեր–Պետրոսյանն էր ասում։ Կան նմանություններ, ընդհանուր մոտեցումներ։ Խոսքը հատկապես այն մասին է, որ մեր հարևանների հետ ինչքան հնարավոր է՝ նորմալ հարաբերություններ հաստատվեն։ Ես չեմ ասում, որ ամբողջությամբ նույն մոտեցումներն ունեն։ Կան նմանություններ հատկապես հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու հարցում։
Լեռնիկ Ալեքսանյան. «ՀԱԿ–ի և ՀՀԿ–ի միջև արտաքին քաղաքականության հարցում մոտեցումների նմանություններ կան»
ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը բացասական է գնահատում Հայ ազգային կոնգրեսի անդամների այն հայտարարությունները, որ, չնայած պատրաստ են նստել երկխության, սակայն Սերժ Սարգսյանին համարում են ոչ լեգիտիմ նախագահ։
–Նախ՝ չի կարելի օրեցօր հայտարարել՝ նորից ընտրություններ և այլն։ Չի կարելի է ասել, որ արտահերթ ընտրություններ են լինելու, և երկխոսությունն այդ օրակարգով կլինի։ Համարում եմ, որ երկխոսության ժամանակ նոր պիտի ծնվեր օրակարգը։ Եվ այդ բանակցությունն էլ չեմ ընդունում, որովհետև կուսակցությունն իշխանության հետ ի՞նչ բանակցություն պետք է ունենա,–ավելացրել է ՀՀԿ–ական պատգամավորը,–արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները համարում եմ ընդամենը շահարկում։ Հերթական ընտրություններից առաջ իմիջի բարձրացման հետ կապված հարցեր կան, ընտրազանգվածին կորցնելու հետ կապված, դժգոհ մասսային իր առանցքի շուրջը հավաքելու խնդիրներ կան, դրա համար էլ առաջ են քաշում հարցեր, որոնց առաջադրումը ծիծաղելի է մեզ համար։
Իսկ ՀԱԿ–ի հետ իշխանության երկխոսությունը Լեռնիկ Ալեքսանյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, քանի որ, նրա խոսքերով, շատ հարցերում, հատկապես արտաքին քաղաքականության, նրանց միջև մոտեցումների նմանություններ կան։
«7օր»–ի թղթակիցը ՀՀԿ–ական պատգամավորին հիշեցրել է, որ 2008–ի ընտրական շրջանում իշխանությունները ՀԱԿ–առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանին անվանում էին դավաճան, Ղարաբաղ ծախող, թուրքերի հետ քիրվայություն անող և այլն։
«Ինչպե՞ս է, որ այսօր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ ՀՀԿ–ն արտաքին քաղաքականության հարցում մոտեցումների նմանություններ ունի» հարցին Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է։

7or.am