Աշխարհ

09.09.2021 20:05


Թուրքիան մտադիր է ավելի զարգացնել իր հիդրոէներգետիկայի ոլորտը

Թուրքիան մտադիր է ավելի զարգացնել իր հիդրոէներգետիկայի ոլորտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր էջում։ Նա մասնավորապես նշել է․

«Մեր կառավարման տարիներին կառուցված հիդրոէլեկտրակայանների շնորհիվ մեզ հաջողվեց այս ոլորտում Թուրքիային հասցնել լիովին այլ մակարդակի։ Այսուհետ ևս ներդրումներն առանց վարանելու շարունակելու ենք և հուսանք, որ մեր երկիրն էլ ավելի առաջ ենք տանելու էներգետիկայի ոլորտում»։

Գրառմանը կից Էրդողանի հրապարակած ինֆոգրաֆիկայում նշվել է նաև, որ Թուրքիան հիդրոէլեկտրակայանների արտադրական ծավալով աշխարհի երկրների առաջին տասնյակի մեջ է։

Նշենք, որ Թուրքիայում գործում է 735 հիդրոէլեկտրակայան՝ ընդհանուր 31.436 մեգավատ հզորությամբ։ Հիդրոէլեկտրակայններից ստացվող էլեկտրաէներգիայի բաժինն ընդհանուր արտադրության մեջ կազմում է 20.1 տոկոս։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը