Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի անունով փողոց է անվանակոչվել
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը աջակցել է Թբիլիսիի մի քանի փողոցների անվանակոչմանը: Կրծանիսի շրջանի Իլիա և Նինո Նակաշիձե փողոցների գոտին կոչվել է դերասան Կախի Կավսաձեի անունով: Իսկ Մտածմինդա թաղամասի Կոտե Մեսխիի նրբանցքը կոչվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ 1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։
1992 թվականի սեպտեմբերին Թբիլիսիում Փարաջանովի տան վրա բացվեց նրա հուշատախտակ։ 2004 թվականի նոյեմբերի 6-ին Թբիլիսիի հին մասում դրվեց Փարաջանովի հուշարձանը (ցատկի ժամանակ)։

Աղբյուրը՝ jnews.ge