Անկախության տոնը կազմակերպելու է կառավարության սիրեցյալ «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը՝ ահռելի գումարով
Հոկտեմբերին «Էրեբունի-Երևան» ավանդական տոնակատարությունները չենք նշելու, որովհետև ազգը սիրտ չունի, բայց Անկախության տոն՝ սեպտեմբերի 21, ունենալու ենք։ Վարչապետը որոշել է, որ տոն պետք է։ Նա երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ահա այսպես, անկախության հերը գունագեղ ձևով անիծելուց հետո գունագեղ ձևով դրա տոնն ենք նշում։
Դե, իսկ «մասշտաբայինն» առաջին հերթին վերաբերում է ոչ թե նահատակներին հիշելու եղանակին, այլ՝ ծախսերին։ Որքա՞ն գումար է հատկացվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, ո՞ր կազմակերպությունն է կազմակերպելու տոնը։
«Հրապարակի» տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, համեմատենք նախկին տարիների ծախսերի հետ․ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 մլն 775 հազար դրամ: Այն օգտագործվել է բեմերի, երաժշտական տեխնիկայի տեղադրման և սպասարկման համար:
Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար։
Տարբերությունն ահռելի է։ Իսկ այդ տարիներին Հայաստանն անհամեմատ ավելի բարեկեցիկ երկիր էր, Արցախը մերն էր, տարբեր վարակներից չէինք մահանում, չունեինք օր-օրի աճող գներ և այլն։ 2 մլն դոլարը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվելու։ Գնումը կառավարությունը ձևակերպել է որպես հրատապ և իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։
Այս ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, և հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։ «Դոմինո փրոդաքշն»-ին 2018-2021թթ․ կառավարական պատվերներ են տրվել՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներից մինչև բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնություններ։ Նույնիսկ «Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից է այն կինո և տեսաֆիլմերի արտադրության պատվեր ստացել։ Հասկանալի չէ, թե ինչ արժանիքների համար է Աշոտ Առաքելյանն իրագործում այս բոլոր ծրագրերը, այն դեպքում, երբ տասնյակներով այլ նմանատիպ ընկերություններ կան, իսկ Առաքելյանինը հայտնի է միայն մասնագիտական շրջանակներին և միայն մեկ գործով՝ «Կիլիկիա. Առյուծների երկիր» պատմական ֆիլմաշարով։
Աշոտ Առաքելյանն իր վերելքը սկսել է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունում, երբ քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր։ Նրա մասին խոսեցին 2008թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ քարոզչական հայտնի հոլովակի հում նյութի արտահոսք էր եղել, և բոլորը տեսան, թե ինչպես են Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանը հայհոյում Սերժ Սարգսյանին և Երվանդ Զախարյանին։
Այն ժամանակ ԶԼՄ-ները գրեցին, որ տեսանյութը նկարել է Առաքելյանը, և արտահոսքը կատարել է նկարահանող խումբը։ Այդ օրերին էր, որ 6-րդ վարչությունը հավաքեց բոլորին, ովքեր կարող էին առնչություն ունենալ հոլովակի հետ։ Աշոտ Առաքելյանը և էլի մարդիկ ազատվեցին աշխատանքից։ Առաքելյանն այդ իրադարձություններից հետո՝ 2009-ին, այլ անձանց հետ, այդ թվում՝ ֆրանսահայ Սևակ Սերոբյանի, հիմնեց «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերությունը։ 2013 թվականին ընկերությունը տուգանվել է կեղծ տեղեկություններ հրապարակելու և անբարեխիղճ մրցակցության համար։ Մեզ հայտնի տեղեկությունները փորձեցինք ճշտել Աշոտ Առաքելյանից։ Որոշ տվյալներ նա հերքեց, մի մասը հաստատեց, մի մասից էլ տեղյակ չէր։ Օրինակ՝ չգիտեր, թե ինչ ընթացակարգով են իրեն ընտրել սեպտեմբերի 21-ի ծրագրի համար։
- Ճի՞շտ է, որ Ձեր կազմակերպությունն է անկախության օրվա միջոցառումներն իրականացնելու։
- Այո, ճիշտ է։
- Ի՞նչ գումարի մասին է խոսքը, ճի՞շտ է, որ 1 մլրդ դրամ է հատկացվում՝ 2 մլն դոլար, և մեկ անձից գնման ընթացակարգով։
- Ոչ, ոչ, նման գումարի մասին չէ խոսքը, ոչ էլ մեկ անձից գնման։
- Ասացիք, որ Դուք եք իրականացնելու․ ինչպե՞ս են Ձեզ ընտրել։
- Նման թվեր Ձեզ որտեղի՞ց։ Դա սխալ ինֆորմացիա է։ Ոչ թե մեզ են ընտրել, այլ ծրագիրը մենք ենք ներկայացրել, նաև ծրագրի համար հովանավորներ կան, կառավարությունը մեզ չի վճարել։
- Ի՞նչ միջոցառումներ են լինելու։
- Սիմֆոնիկ նվագախմբով համերգային ծրագիր է Հայաստանի անկախության և արժեքավոր երգերի կատարմամբ։
- Մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը։
- Կոմերցիոն գաղտնիք է։ Շուտով կտեսնեք նաև հովանավորների պաստառները, լոգոներով դուք կտեսնեք։
- Ուզում եմ ճշտել՝ Դուք աշխատե՞լ եք Գագիկ Բեգլարյանի օրոք։
- Համագործակցություն է եղել։
- Թոխատյանի հայտնի վիդեոն Դո՞ւք էիք նկարել։
- Ինձ հետ կապ չունի։ Այն ժամանակ էլ տենց լրատվական սարքած ինֆորմացիա էր, որն ընդհանրապես կապ չուներ ինձ հետ։
Աշոտ Առաքելյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանին ճանաչում է, ինչպես շատերին, բայց մտերիմ հարաբերություններ նրա հետ չունի, որ 10 տարուց ավելի է, այս դաշտում է և բազմաթիվ պատվերներ է ստացել, քանի որ տեսաարտադրանքի նման որակյալ ու փորձառու կազմակերպություններ, ինչպիսին իրենն է, շատ քիչ կան Հայաստանում, իրականացրել է «Գոհար» և «Հայաստանի աստղեր» համերգային ծրագրերը ու ոչ միայն Հայաստանում։ Բայց չկարողացավ ասել, թե վերջին 3 տարիներին կառավարությունից քանի պատվեր է ստացել և ինչ ընթացակարգով։ «Ականազերծման ՊՈԱԿ-ի պատվերը եռակողմ է եղել, միջազգային կազմակերպության հետ, տենդեր է իրականացվել, և հաղթել է մեր կազմակերպությունը, բոլորի դեպքում էլ մրցույթ է անցկացվել։ Ձեր հարցադրման մեջ միտում եմ տեսնում։ Դուք հարցրիք անցյալից։ Մենք վաղուց ենք ներկայացրել սեպտեմբերի 21-ի ծրագիրը, ու դա արժանացել է հավանության, որ այդ ծրագիրն իրականացնենք։ Ես չգիտեմ՝ էլի եղե՞լ են կազմակերպություններ, թե՞ չէ»։ Այսինքն՝ մրցույթ եղե՞լ է, թե՞ չի եղել։ «Ես մրցույթ չեմ կազմակերպում, ես ներկայացրել եմ ու վերջ»։
Հ․Գ․ Երկու օր առաջ առողջապահության նախարարությունը կտրեց վիրավոր և հաշմանդամ զինվորների բուժման պետպատվերը։ Փոխարենը տոնի համար փող կա։ Իսկ թե ինչքան փող՝ ինչպե՞ս կարող է դա հասարակությունից գաղտնի պահվել, չէ՞ որ դա մեր ընդհանուր փողն է, և երբ չեն ասում փողի չափը, կարող ենք ենթադրել, որ մեր տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Աղբյուրը՝ hraparak.am