Քաղաքական

09.09.2021 12:39


Այս իշխանությունների կողմից կալանքը կիրառվում է որպես քաղաքական հետապնդման գործիք․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Այս իշխանությունների կողմից կալանքը կիրառվում է որպես քաղաքական հետապնդման գործիք․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Այս իշխանությունների կողմից կալանքը կիրառվում է որպես քաղաքական հետապնդման գործիք: Մեր բազմաթիվ գործընկերներ գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Փաստորեն, օրենքի և իրավունքի դիկտատուրան բռնապետական նկրտումներ ունեցող իշխանության համար ապօրինության ու «բեսպրեդելի» դիկտատուրա է:

Ուզում եմ ընդգծել, որ երեկ երեկոյան կտրուկ վատացել է անվանի բժիշկ, ԱԺ-ի պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը։ Նրան Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են հիվանդանոց։ Ընդգծեմ նաև, որ պրոֆեսորին օրերս հիվանդանոցից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխել՝ չնայած նրա մոտ առկա առողջական լուրջ խնդիրներին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած Արմեն Չարչյանին կալանավորում են, իսկ հազարավոր կյանքեր խլած իշխանության կարկառուն ներկայացուցիչներ՝ ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանն ու հանրության շրջանում որպես Փաշինյանի աներձագ հայտնի Հրաչյա Հակոբյանը, ըստ տարածված տեղեկությունների, ճոխ ժամանակ են անցկացնում Հունաստանի ծովափնյա գերթանկարժեք հանգստավայրում:

Հատկանշական է նաև, որ քեֆերի սիրահար այս իշխանությունը սեպտեմբերի 21-ին էլ մասշտաբային ու գունագեղ տոնախմբություն է նախապատրաստում, ինչը 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի, դեռևս չթաղված մեր հերոս տղաների ու բազմաթիվ գերիների ֆոնին պարզապես ցինիզմ է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը