Լրահոս

09.09.2021 11:39


17 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 587 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

17 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 587 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 587 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246 997-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4968 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1169 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6137-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 529 է, ընդհանուր առողջացածներինը՝ 230 820, փաստացի բուժվողներինը՝ 10040։ Մեկ օրում արվել է 5670 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 594 150 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը