Լրահոս

09.09.2021 14:35


Սեպտեմբերի 10-ին կդադարեցվի Երևանի, Ապարանի մի շարք հասցեների, Ուշի և Չքնաղ գյուղերի գազամատակարարումը

Սեպտեմբերի 10-ին կդադարեցվի Երևանի, Ապարանի մի շարք հասցեների, Ուշի և Չքնաղ գյուղերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի թիվ 1, 3, Սեբաստիա փողոցի թիվ 78, 80, 82, 86, Մանուկյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, Ծերենցի փողոցի թիվ 3, 5, 7, 7ա, Ջիվանի փողոցի թիվ 11/1, 11/10 բազմաբնակարան շենքերի, Մանուկյան, Մամիկոնյան, Ծերենցի փողոցներով, Ծերենցի 1-ին և 2-րդ նրբանցքներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 6, 8, 10, 17, 19, 23, 25, Գայի փողոցի թիվ 3, 7 բազմաբնակարան շենքերի, Աբովյան, Բաբաջանյան, Ա. Հարությունյան, Ն. Ստեփանյան, Սասունցի Դավթի, Ա. Խաչատրյան, Ծաղկունյանց, Մահուբի, Նժդեհի, Ջալալյան, Տ. Տաճատի, Կանայան փողոցների, Հոկտեմբերյան նրբանցքի, Եկեղեցու, Դեմեր թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Ուշի և Չքնաղ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը