Քաղաքական

09.09.2021 11:08


ՔՊ-ն սպասում է դատավորի թեկնածուների հետ հանդիպման. ում կընտրեն. «Ժողովուրդ»

ՔՊ-ն սպասում է դատավորի թեկնածուների հետ հանդիպման. ում կընտրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցությունը սպասում է, թե երբ կբարեհաճեն իրենց հետ հանդիպել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուները: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը դեռևս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարման ժամանակահատվածում դատավորների թեկնածուներ է առաջադրել, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ընտրությունները չեն կայացել:

Իսկ արդեն սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում իշխանությունը նպատակ ունի ընտրել դատավորներին: Վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուներն են` Հովսեփ Բեդևյան, Հրաչ Այվազյան և Լիանա Հակոբյան: Մեր տեղեկություններով՝ իշխանական ֆրակցիան երեք դատավորների հետ էլ չի հանդիպել. ֆրակցիայից ասել են, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպեն ու, ի վերջո, նրանց գոնե դեմքերով կճանաչեն: Իշխանության պատգամավորներին դեռևս չեն էլ ասել, թե երեքից ում պետք է դատավոր ընտրեն:

Ասվել է, որ կհանդիպեն, կենսագրականներին կծանոթանան, հետո կորոշեն: Կախված է նաև այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնի մոտ որ դատավորը իրեն ինչպես կդրսևորի: Կառավարության մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ իշխանական վերնախավը հակված է ընտրելու Հովսեփ Բեդևյանին, որը նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «սրտով» թեկնածու է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը